Գեղաշենում բրուցելոզով վարակված խոշոր եղջերավորի թիվը արդեն 77 է
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում հարկադիր սպանդի ենթարկված խոշոր եղջերավոր կենդանիների թիվը հասել է 77-ի: Ինչպես մեր նախորդ հրապարակումներում արդեն նշել էինք, հարկադիր սպանդի ենթարկելու պատճառը բրուցելոզն է:
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը Panorama.am-ին հայտնեց, որ համայնքում շարունակվում է շուրջօրյա հսկողությունը, որպեսզի հիվանդությունն այլ համայնքներ չտարածվի: Նշվեց նաև, որ հիվանդ կենդանիների թիվը դեռ ճշտվում է, պարբերաբար նոր նմուշառում է արվում և ենթարկվում լաբորատոր փորձաքննության:
Ա.Սուքիասյանի խոսքերով` «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում իրականացվում է կենդանիների կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ: Այս ծրագրում ընդգրկված է 10 հիվանդություն, որից երկուսի պարագայում իրականացվում է ախտորոշում տարբերակը: Բրուցելյոզի դեմ ևս մեր երկրում ընտրվել է ախտորոշում եղանակը: Քանի որ այս հիվանդության վարակվածության ցուցանիշը չի անցում 2%-ը, ապա ռիսկերի մեթոդաբանության պատվաստում տարբերակը` ըստ մասնագետների, նպատակահարմար չէ:
Պետական բյուջեից ծրագրին հատկացվել է 594 մլն դրամ, որից 10 %-ը ուղղվել է բրուցելյոզի դեմ պայքարին:
Հիշեցնենք նաև, որ Գեղաշեն համայնքում հայտնաբերվել էր բրուցելոզով վարակված 17 մարդ, որոնց բուժումը կազմակերպվել է պետական պատվերի շրջանակներում: Panorama.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ բոլորը հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն գտնվում են համայնքային ընտանեկան բժշկի հսկողության ներքո:
Նախորդող`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները