Կառավարությունում «ա լա խորհրդարան» փոփոխություններ են ընթանում
Նոր վարչապետի «ընդունում-հանձնումից» հետո կառավարությունում «ա լա խորհրդարան» փոփոխություններ են ընթանում: Հիշեցնենք՝ Հովիկ Աբրահամյանի՝ խորհրդարանի խոսնակ դառնալուց հետո ԱԺ երրորդ հարկի իրեն պատկանող հարկաբաժնի ձախակողմյան մասն անջատվեց-մեկուսացվեց, և օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող թափանցել այնտեղ:
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ հիմա նույնը տեղի է ունենում կառավարության 2-րդ հարկում:
«Ազատվում է ոչ միայն 2-րդ հարկը, այլև՝ 3-րդ, ուր պետք է նստեն նոր վարչապետի հետ եկած մարդիկ, որոնք արդեն իրենց տեր ու տիրական են զգում պանթեոնի վերածված կառավարությունում»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան