Ով կնշանակվի ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում
ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը շարունակում է թափուր մնալ, և իշխանությունները որևէ թեկնածու առայժմ չունեն: «Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գուրգեն Դումանյանին կառավարության տեղափոխելուց հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էրիկ Մինասյանը, ով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մտերիմներից է:
Թերթը նշում է, որ այս պաշտոնի համար քննարկվում է նաև Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի անունը:
«Այս պոստը, կարծես թե, զապաս պաշտոն է պահվում, երբ որևէ մեկին պետք լինի տեղավորել, այդտեղ կնշանակեն: Իսկ այժմ, ինչպես հայտնում են քաղաքական շրջանակներից, ԱԺ աշխատակազմի ղեկավարի հարց չի քննարկվում: Որքան այսպես կշարունակվի, դժվար է ասել»,-հավելել է «Հայկական ժամանակ»-ը: