Իրանում գտնվող Ս.Ամենափրկիչ հայկական եկեղեցին կընդգրկվի ՅՈՒՆԵՍԵԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
«Իսֆահանի Ս.Ամենափրկիչ հայկական եկեղեցին կընդգրկվի ՅՈՒՆԵՍԵԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվող Իրանի եկեղեցիների հարցերով զբաղվող կենտրոնի ղեկավար Շերլի Ավետյանը «ՄԵՀՐ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Ս. Ամենափրկիչ եկեղեցու՝ (Վանք) ՅՈՒՆԵՍԵԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու հավանականությանը, նշել է. «Պատմական հուշարձանի վերաբերյալ ողջ ուսումնասիրությունն արդեն ավարտվել է, ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելու համար գործը ևս կազմվել է, հուսով ենք խնդիրներ չեն առաջանա»:
Նշենք, որ Իրանի Արևմտյան Ատրպատական (Արևմտյան Ազարբայջան) նահանգում գտնվող հայկական Ղարաքիլսա եկեղեցին՝ Իրանի 9 պատմամշակութային կառույցների թվում արդեն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:
Արևմտյան Ատրպատականում՝ Մակուում է գտնվում հայկական մյուս եկեղեցին՝ Սուրբ Մարիամը: Իրանում գտնվող մյուս կարևոր վանական համալիրը՝ դա Սուրբ Ստեփանոս (10-12-րդ դ.) հայկական եկեղեցին է, որը գտնվում է Արևելյան Ատրպատականում, Ջուլֆայում՝ Արաքս գետի ափին:
Թեմայի առնչությամբ հետազոտություն՝
Իրանի միայնակ մնացած հայկական եկեղեցիները