Իրանի բանկային համակարգում 3 միլիարդ դոլար դրամաշորթություն կատարած անձը մահապատժի է ենթարկվել
«Իրանի բանկային համակարգում 3 միլիարդ դոլար դրամաշորթություն կատարելու մեջ մեղադրվող Մեհ Աֆարիդ Խոսրոուն մահապատժի է ենթարկվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2011թ. Իրանի բանկային համակարգում 3 միլիարդ դոլարի դրամաշորթության դեպք էր բացահայտվել, որի արդյունքում Իրանի Ազգային բանկի նախագահ Մահմուդ Ռեզա Խավարին հրաժարական է տվել, իսկ Սադերաթ և Սաման բանկերի նախագահները հեռացվել են զբաղեցրած պաշտոններից:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել Իրանի 32 քաղաքացիների: Մեհ Աֆարիդ Խոսրոուն սույն քրեական գործով անցնող հիմնական անձն էր համարվում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում