Քաղաքական 13:00 24/05/2014

Կառավարությունն ինքն է հանդես գալու փոփոխությունների նախաձեռնություններով. Վարչապետի ելույթն ամբողջությամբ

«Մեր կուսակցությունը հաղթել է վերջին խորհրդարանական ընտրություններում, իսկ մեր թեկնածուն հաղթել է վերջին նախագահական ընտրություններում: Ժողովուրդը հավանություն է տվել մեր կուսակցության ծրագրերին և դրանց անբաժանելի բաղադրիչը կազմող նախընտրական խոստումներին. այդ խոստումները տվել ենք մենք և մեր կուսակցության առաջնորդը, դրանց մի մասն արդեն կյանքի են կոչվել, բայց հիմնական մասով դեռ շատ անելիքներ կան և ունենք քաղաքական կամք անելու այն, ինչ մեզանից ակնկալում է մեր ժողովուրդը»,- ՀՀԿ 15-րդ համագումարում իր ելույթում հայտարարել է  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` համոզմունք հայտնելով, որ անելու են դա:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը` ՀՀԿ 15-րդ համագումարում:

«Մեծարգո պարոն Նախագահ,
Սիրելի՛ հանրապետականներ,
Հարգարժա՛ն հյուրեր,


Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը հրավիրվել է մեր երկրի և կուսակցության համար կարևոր ու պատասխանատու ժամանակահատվածում:

Ինձ համար, որպես կուսակցության փոխնախագահի, սա կրկնակի պատասխանատվության ժամանակաշրջան է, քանի որ ընդամենը վերջերս ինձ վստահվել է ՀՀ կառավարության ղեկավարումը:

Մեր կուսակցությունը հաղթել է վերջին խորհրդարանական ընտրություններում, և մեր թեկնածուն հաղթել է նախագահական ընտրություններում: Մեր ժողովուրդը հավանություն է տվել մեր կուսակցության ծրագրերին և դրանց անբաժանելի բաղադրիչը կազմող նախընտրական խոստումներին:

Այդ խոստումները տվել ենք մենք և մեր կուսակցության առաջնորդը: Դրանց մի մասն արդեն կյանքի է կոչվել, բայց հիմնական մասով դեռ շատ անելիքներ կա: Մենք ունենք հանձնառություն և քաղաքական կամք` անելու այն, ինչ մեզնից ակնկալում է մեր ժողովուրդը: Համոզված եմ, որ անելու ենք:

Դրա համար մենք ունենք մշակված բազմաթիվ ծրագրեր, պրոֆեսիոնալ կադրերի հոծ բանակ, ունենք բավարար նպատակամղվածություն ու եռանդ և ունենք պատրաստակամություն` աշխատելու բոլորի հետ:

Հանրապետական կուսակցությունը բազմիցս ապացուցել է, որ զարգացման հնարավորություններն օգտագործելու հարցում կարողանում է համախմբել մեր հասարակության և նրա բոլոր շերտերի ներուժը:

Հանրապետականի հաջողության բանալին թերևս մարդկանց վստահելու, մարտահրավերներն ու հնարավորությունները սթափ գնահատելու ունակությունն է:

Հանրապետականը կարողացել է զգալ այն պահերը, երբ երկրի անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ է եղել կայացնել խիզախ որոշումներ: Այդ որոշումներն իրականացվել են այն մարդկանց միջոցով, ովքեր երազել գիտեն, ովքեր գնահատելով անցյալը, ավելի լավ են պատկերացնում ապագան:

Կուսակցության նախագահի ղեկավարությամբ Հանրապետականը կարողացել է համարժեք արձագանքել սպառնալիքներին, որոնք վտանգում են մեր երկրի ու մեր տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Նման պահերին Հանրապետականը կարողացել է հենվել Հայրենիքին և անկախության վսեմ գաղափարին նվիրված և փորձառու մարդկանց վրա: Մարդկանց, ովքեր գիտեն արյան ու քրտինքի ամեն մի կաթիլի գինը: Մարդկանց, ովքեր հանուն ապագայի` պատրաստ են սեփական կյանքի գնով պաշտպանել ներկան:

Հանրապետականի անցյալ ու գալիք հաջողությունների բանաձևը գաղափարական ամուր հենքի և գործնական ճկունության զուգորդման ու փոխլրացման մեջ է: Հանրապետականը գաղափարակիցների միասնություն չէ միայն:

Հանրապետականն առաջին հերթին մեր իրականության ամենակուռ քաղաքական պլատֆորմն է, որտեղ նոր պատկերացումներն ու հարուստ փորձը անընդհատ իրար հետ հակադրվելու ու փոխլրացնելու գործընթացի մեջ են: Այդպես անընդհատ հղկվում են անվտանգության ու զարգացման ապահովման ուղիները:

Սիրելի՛ հանրապետականներ,

Վերջերս շատ է խոսվում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին: Հանրապետական կուսակցությունն ունի այդ փոփոխություններն իրականացնելու ամենամեծ ներուժը` սկսած սահմանադրական բարեփոխումներից մինչև ժամանակակից հասարակական հարաբերությունների արմատավորում:

Ավելին` մենք, որպես նոր կառավարություն, ինքներս ենք հանդես գալու համակարգային փոփոխությունների նոր նախաձեռնություններով:

Միևնույն ժամանակ, ունենալով Հանրապետական կուսակցության հզոր աջակցությունը, կառավարությունը վստահորեն իր ուժերը կենտրոնացնելու է տնտեսության զարգացման և մարդկանց առաջնահերթ սոցիալական խնդիրների լուծման շուրջ:

Գյուղացին, աշխատավորը, գործարարը, ստեղծողն ու ստեղծագործողը մշտական աջակցության կարիք ունեն և այդ աջակցությունը նրանք պետք է զգան ամեն օր:

Նոր կառավարության հիմնական գործառույթները ներառելու են.
- նոր աշխատատեղերի ստեղծման,
- փոքր ու միջին բիզնեսի զարգացման պայմանների բարելավման,
- հարկային դաշտի հետագա պարզեցմանն ու տնտեսության ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված հետևողական քայլեր:


Քանի որ, վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամն է, որ ես հանդես եմ գալիս իմ կուսակիցների այսպիսի ներկայացուցչական հավաքին, ցանկանում եմ հնչեցնել հետևյալը.

սիրելի՛ հանրապետականներ,

բոլոր այն խնդիրները, որոնք Ձեր առջև դնում են Ձեր ընտրողները կամ քաղաքացիները, ես համարում եմ իմ անձնական խնդիրը:

Կառավարությունը միշտ պատրաստ է լինելու արձագանքելու ձեզանից յուրաքանչյուրի բարձրացրած խնդրին: Կառավարությունը Ձե՛ր կառավարությունն է, և ես Ձեզանից մեկն եմ: Այսօր Հանրապետական կուսակցությունը միայնակ է ձևավորում կառավարությունը՝ ստանձնելով երկրի ապագայի համար ողջ պատասխանատվությունը: Ձեր շնորհիվ է, որ մարդիկ վստահում են Հանրապետականին, և ես հպարտ եմ դրա համար:

Ես մեկն եմ Ձեզանից, ով ձեզ պես մտահոգ է մեր երկրի բոլոր խնդիրներով, և ՀՀ վարչապետի գրասենյակի դռները միշտ բաց են լինելու մեր կուսակցության բոլոր անդամների համար:

Խորհրդանշական է, որ կառավարության շենքն ու մեր կուսակցության կենտրոնական գրասենյակը գտնվում են անմիջական հարևանությամբ: Ես ասում եմ խորհրդանշական, քանի որ հուսով եմ, որ կուսակցական խողովակներով հասնող ու կենտրոնական գրասենյակում մշակվող խնդիրներն իրենց լուծումները կգտնեն գրեթե նույն վայրում` կառավարության շենքում: Համենայնդեպս՝  ես ու մեր ողջ թիմն այդպես ենք տրամադրված:

Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության նախորդ համագումարում խիստ ճշգրիտ ձևակերպում արեց` նշելով. «Մեզ միավորում է այն գաղափարը, որ Հայաստանը լինելու է շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Այլընտրանք չունենք, ուղղակի պիտի կառուցենք այդ Հայաստանը»:

Ես հավատում եմ մեր ուժերին և հավատում եմ, որ միասին, նաև մեր երկրի բոլոր կարող ուժերի հետ միասին, մենք կառուցելու ենք այդ Հայաստանը:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հանրապետական իր տեղում և իր ներուժի չափով նպաստի բոլորիս ընդհանուր գործին` հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի:

Նախորդող հրապարակում`
ՀՀ վարչապետը հանձնարարել է ստուգումները սկսել հենց եղբորից` արդյոք հարկերը վճարում է

Հարակից նյութեր ՀՀԿ 15-րդ համագումարից`
Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվեց
ՀՀԿ նախագահ. Մելիք-Ադամյան 2-ում պետք է հզորանա վերլուծական բաղադրիչը
«Ամենագետ ու փրկիչ առաջնորդի գաղափարը սին է»
Հաղթում են քաղաքացիները». Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին
Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 15–րդ համագումարում
ՀՀԿ-ն շարունակելու է աճել ու ամրանալ. ՀՀ նախագահ
Ս.Սարգսյան. Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, թշնամիներ չեն



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Թրյուդոն հայտնել է հրաժարակա տալու մասին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կհեռանա Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնից, սակայն վարչապետի պաշտոնից...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ադրբեջանը հիստերիայի մեջ է ընկել Ճշմարտության մասին Մակրոնի բարձրաձայնումից հետ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է Անդրկովկասում կայունությունը խաթարող գործողությունների մեջ։ Ֆրանսիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝...
Աղբյուր` Panorama.am
22:57
Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «10 տարի առաջ այս օրը` 2015 թվականի հունվարի 6-ին, ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
20:52
Արտաշավան գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 10 տուժած
Հունվարի 6-ին, ժամը 13:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել, եթե իրագործվի վերջերս...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:17
Միամտություն է կարծել, որ Իրանը զենքով կպաշտպանի Հայաստանը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Իրանը անգամ իր համար Հայաստանից տասնապատիկ անգամ կարևոր Հեզբոլլահի ջախջախումը մարսեց: Մինչ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ալավերդու համայնքապետարանը 8,8 մլն դրամի պայմանագիր է կնքել ՔՊ-ական ավագանու անդամի հետ
«Հետքը» գրում է․ «Ալավերդու համայնքապետարանն 2024 թվականի հունվարի 9-ին 8 մլն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել Արտակ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Շիրակամուտ գյուղի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ
Հունվարի 6-ին, ժամը 13:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ուկրաինացիները պետք է իրատեսական քննարկումներ ունենան տարածքային հարցերի շուրջ․ Մակրոն
Ուկրաինան պետք է իրատեսական քննարկումներ անցկացնի տարածքային հարցերի շուրջ հակամարտության շրջանակներում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։ Radar.am-ի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացի նպաստառու է
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվը...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:16
Թուրքիան ու Իրանը կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները, բա հայերն ու՞ր են․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Ամեն առիթի խաղաղության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արայիկ Հարությունյան, մի Ամանօրյա գրառումով երջանկացրու մեզ ու ասա, թե որտեղի՞ց եք հայտնաբերել գողոնը. Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թոնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Յամաաաան Գողացված գրքերն են հաստատ գտել, ամաչելով ու...
Աղբյուր` Panorama.am
17:58
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքի մերձակայքում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ «Սույն թվականի հունվարի 06-ին`...
Աղբյուր` Panorama.am
17:45
Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրшկոցներ
Հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:23
Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը.Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռից հայտնում են, որ Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով «Հունվարի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխավորման նպատակով ստորագրված Բուդապեշտի հուշագրի հեղինակները պետք է բանտարկվեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի ամենացիտվող բլոգերներից մեկին՝ Լեքս Ֆրիդմանին, որի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}