Մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ականները պատրաստվում են համագումարի
Քիչ անց մարզահամերգային համալիրում կմեկնարկի Հանրապետական կուսակցության հերթական 15-րդ համագումարը: Panorama.am-ի թղթակիցը փոխանցում է, որ համագումարի պատվիրակներն ու հյուրերն արդեն ժամանել են համալիր:
Այսօրվա համագումարում կուսակցության նախագահը և վերստուգիչ հանձնաժողովը հանդես են գալու հաշվետվությամբ, տեղի է ունենալու կուսակցության նախագահի, գործադիր մարմնի և վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն:
Ավելի վաղ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել էր, որ խորհրդարանական կուսակցություններից հյուրեր չեն հրավիրելու հերթական համագումարին: