ՀՀԿ-ն շարունակելու է աճել ու ամրանալ. ՀՀ նախագահ (Տեսանյութ)
Հանրապետականն աճում է կայուն տեմպերով, ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որ ծրագրում ու իրականացնում է բարեփոխումները երկրում` ընդունելով նաև դժվարությունները, բայց միևնույն ժամանակ ամրանալով բոլոր համայնքներում: Այս մասին ՀՀԿ 15-րդ համագումարում հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Բայց ասել, որ մենք բավարարված ենք կուսակցության տեմպով սխալ է: Թեև ՀՀԿ-ն մեր երկրի ամենամեծ ու հոծ հասարակական կառույցն է, որ ներկայացված է բոլոր, նույնիսկ ամենափոքր խմբերում»,- նշեց ՀՀԿ նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծեց, ՀՀԿ-ն է, որ պետք է խթանի քաղաքական դաշտի բյուրեղացումը և դասական երկբևեռ քաղաքական դաշտի կայացումը. «Մեր կուսակցությունը շարունակելու է աճել ու ամրանալ, ամրանալու է նաև կուսակցություն-հասարակություն կապը: Այն ծրագրերը, որ մենք պատրաստվում ենք իրականացնել կենսական նշանակություն ունեն մեր երկրի ու ժողովրդի համար: Եթե ՀՀԿ-ն այսօր ամենամեծ կուսակցությունն է Հայաստանում, ապա դա հիմք չէ թուլանալու ու առավել ևս հիմք չէ ինքնավստահության համար »:
Նյութեր ՀՀԿ 15-րդ համագումարից`
Ս.Սարգսյան. Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, թշնամիներ չեն