
Ս.Խաչատրյան. Սուրիկ Խաչատրյան լինելն արդեն պաշտոն է...
«Գնա ընտրողներին հարցրու, ինձ ինչ ես հարցնում»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպիսին է նախընտրական իրավիճակը Գորիսում արձագանքեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Հարցին, թե արդյոք իր թեկնածուն հաղթանակ կտոնի, Ս.Խաչատրյանն ասաց. «Ինձ թվում ա հաղթանակած պրծած ա»:
Ինչ վերաբերում է իր հետագային և հարցին, թե ինչ պաշտոն է ստանալու նա, քանի որ նման լուրեր են շրջանառվում, Սյունիքի նախկին մարզպետն ասաց, թե Սուրիկ Խաչատրյան լինելն արդեն պաշտոն է:
Նշենք, որ հունիսի 8-ին Գորիսը քաղաքապետ է ընտրելու, ընտրապայքարում է նաև ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը, ում սատարում է Ս.Խաչատրյանը:
Ի դեպ, Ս.Խաչատրյանը, ով ներկայացել է Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՀՀԿ համագումարին փոքր-ինչ գինովցած էր: