Ուորլիքը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կհանդիպի տարածաշրջան կատարելիք այցելությունից առաջ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպելու է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալթերի հետ։
Նա նշել է, որ կհանդիպի Բուրկհալթերի հետ Հարավային Կովկաս վերջինիս այցից առաջ:
«Գնահատում եմ այն, որ նա աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին»,- գրել է Ուորլիքը:
Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը Հարավային Կովկաս կայցելի հուլիսի 1-ին: Այցի շրջանակներում Բուրկհալտերը կգտնվի Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում: