Դեսպան. «Կարֆուրի» գալով կշահի թե Հայաստանի տնտեսությունը, թե սպառողը
««Կարֆուրին» Հայաստանում շատերն են սպասում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նրա խոսքով, «Կարֆուր» սուպերմարկետն այստեղ էլ աշխատելու է իր որդեգրած մեթեոդներով, բացի այդ Հայաստանում վաճառքի ոլորտում նոր մշակույթ կլինի: Դեսպանն ասաց, որ «Կարֆուրի» մատակարարները կլինեն հայեր, կստեղծվեն աշխատատեղեր:
««Կարֆուրի» գալով կշահի թե Հայաստանի տնտեսությունը, թե սպառողը»,- ընդգծեց Անրի Ռենոն:
Դեսպանի խոսքով, Հայաստանում առևտուրը դինամիկ է ու չի կարծում, որ Երևանում գործող մյուս սուպերմարկետները չեն կարող դիմակայել «Կարֆուրին»:
Հիշեցնենք, որ «Երևան մոլ» առևտրային կենտրոնում առաջիկայում բացվելու է ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետ:
Նախորդող հրապարակումներ`
«Կարֆուր»-ի բացմամբ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության նոր սկիզբը կդրվի. Ֆրանսուա Օլանդ