Ա.Վարդանյան. Վարդենիս-Մարտակերտ ճանաարհի հայաստանյան հատվածը կշահագործվի տարեվերջին
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հայաստանյան հատվածը շահագործման կհանձնվի արդեն տարվա վերջ: Այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստի ավարտին, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի ճանապարհի հատվածի շահագործումը նախատեսված է մյուս տարվա վերջում: Անցած տարի դրամահավաքի արդյունքում գոյացած գումարից 12 մլն դոլարն ուղղվել է ճանապարհաշինության ծախսերին, այս պահի դրությամբ իրականացվում է ճանապարհաշինության առաջին փուլը` հողային աշխատանքները:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը հիմնադրամին տրամադրել է 1 մլրդ 600 մլն դրամ, որպեսզի Հայաստանի ճանապարհի հատվածը հանձնվի մինչև տարեվերջ: Ծրագիրն ավարտին հասցնելու համար նախնական հաշվարկներով հարկավոր է ևս 20 մլն դոլար:
Ա.Վարդանյանը վստահեցրեց, որ բացի նրանից, որ այս ճանապարհը բավականին կհեշտացնի Արցախ տանող ճանապարհը, այն նաև շատ հարմար ու հեշտ ճանապարհ է և անցնում է գեղեցիկ վայրերով.
«Սա երկրորդ ճանապարհն է, որ կապում է Հայաստնն ու Ղարաբաղը, այնպես որ այս ճանապարհը նաև ստրատեգիկ նշանակություն ունի»,- նշեց Ա.Վարդանյանը` հավելով, որ այս տարի նախատեսված դրամահավաքին հավաքագրված գումարը, նիստի արդյունքներով, որոշվել է ևս ուղղել այս խնդրի լուծմանը:
Նախորդող նորություններ`
Առաջարկվել է «Հեռուստամարաթոն-2014»-ի ծրագրում նորից ընդգրկել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին
Քննարկվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2014»-ի նպատակաուղղվածության մասին հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան