Կարգապահական տույժեր` ուսհաստատությունների ղեկավարներին
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներ ստացել են կարգապահական տույժ` «նկատողություն»: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում է ԿԳՆ հասարակայնության հետ վարչությունը:
Մասնավորապես, «Վաղարշապատի Մ.Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի» տնօրեն Գայանե Սաֆարյանի, «Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի» տնօրեն Մայիս Նիկողոսյանի, «Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրենի տեղակալ Հայկ Քուրքչյանի, «Արագածի արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրեն Վարդգես Կիրակոսյանի, «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի» տնօրեն Արմեն Խաչատրյանի, «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի» տնօրեն Արիս Թորոսյանի, «Գյումրու մշակույթի վարժարանի» տնօրեն Սուրեն Հովսեփյանի, «Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրեն Ալբերտ Պետրոսյանի, «Մեղրու պետական քոլեջի» տնօրենի տեղակալ Շուշիկ Բաբայանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը:
Նախարարի մեկ այլ հրամանով` «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի» տնօրեն Սամվել Երանյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, որի համար հիմք են ծառայել ՀՀ Վերահսկիչ պալատի և ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկիչ, վերստուգիչ վարչության հայտնաբերած թերությունների ու խախտումների մասին արձանագրությունները:
Վերջինս հիմք է հանդիսացել նաև, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նամակ-առաջարկով դիմի ԿԱԻ տնօրենին` պատասխանատու անձանց և «Փոքր Մհեր» կրթահամալիրի խորհրդին` տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ:
Հանձնարարվել է նաև «Արմավիրի Տիգրան ՄԵծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի» տնօրենին` հաշվապահի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` «խիստ նկատողություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա