Գերմանիայում Էրդողանին դիմավորել են բողոքի ակցիաներով
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Գերմանիայում դիմավորել են բողոքի ակցիաներով: Քյոլն քաղաքում տեղի ունեցած ակցիային մասնակցել է 60 հազար մարդ: Նրանք, վանկարկելով «Ամեն տեղ Գեզի, ամեն տեղ Սոմա, ամեն տեղ դիմադրություն», քննադատել են Էրդողանի վարած քաղաքականությունը:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Եվրոպայի ալևիների միությունների դաշնության կողմից կազմակերպվել է բողոքի քայլերթ, որի ընթացքում օգտագործված պաստառներում Էրդողանը ներկայացվել է Հիտլերի կերպարանքով:
Քյոլնի ոստիկանության կողմից արված գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի վարչապետի նկարը նացիստական սիմվոլներով ներկայացնողների հանդեպ քրգործ է հարուցվել:
Նույն հայտարարության մեջ ասվում է, որ ևս 4 հոգի բերման են ենթարկվել Քյոլնի Օթթոփլաթզ հրապարկում Էրդողանի շարասյան ընթացքը խոչընդոտել փորձելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացվել էր, որ Գերմանիայում մի շարք թուրքական կազմակերպություններ պատրաստվում են բոյկոտել Էրդողանի այցը: Բողոքի պատճառն այն է, որ Սոմայի աղետի հետևանքները դեռ չվերացված` վարչապետը շարունակում է իրականացնել իր նախընտրական քարոզազարշավը: Ւսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնիսկ էրդողանին կոչ է արել Քյոլն կատարելիք այցի ժամանակ զսպվածություն ցուցաբերել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում