Իրանի դեսպան. Թեհրանն ամբողջությամբ վերահսկում է Ադրբեջանում գործող ազգայնական խմբերի գործունեությունը
«Իրանի արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Դեսպան Փաքայինը Թավրիզում Իրանի ԱԳՆ ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում գործունեություն ծավալող ազգայնական խմբավորումներին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանում գործող ազգայնական խմբերի գործունեությունն ամբողջությամբ գտնվում է մեր ուշադրության կենտրոնում. Դրանց անդամների քանակը չի գերազանցում 50-ը, հետևաբար այդ խմբավորումների՝ Իրանի ազգային անվտանգության դեմ ուղղված քայլերը Թեհրանին չեն անհանգստացնում»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Իրանի դեսպանը նշել է. «Իրանի արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է. Անկասկած, տարածաշրջանի անվտանգությունն Իրանի համար մեծ կարևորություն ունի»:
Իրանի դեսպանը, անդրադառնալով երկկողմ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ նկատվող լարվածությանը, նշել է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունների սառեցման պատճառներից մեկը 2012թ. Բաքվում անցկացված «Եվրատեսիլ» երգի մրցույթն էր:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություններ՝
Տեսակետներ. Ադրբեջանն Իրանի համար վերածվել է անվտանգության սպառնալիքի
Ինչու՞ է Իրանը ակտիվացել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում
Ո՞րն է Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի նպատակը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում