
Վաթան. Կոնչիտան բոյկոտել է Էրդողանի այցը Քյոլն
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայկիփ Էրդողանի` Քյոլն կատարած այցը բոյկոտողների շարքերում է եղել նաև Եվրատեսիլի այս տարվա հաղթող տրանսսեքսուալ Կոնչիտա Վյուրսթը, ով Քյոլնում մասնակցել է հակաէրդողանական բողոքի քայլերթին: Այս մասին հայտնում է թուրքական «Վաթան» պարբերականի լրատվական կայքը:
Պարբերականում տեղ են գտել լուսանկարներ, որտեղ պատկերված է մորուքավոր աստղը` ձեռքին Թուրքիայի դրոշը և «Բոլորս հավասար ենք» գրությամբ պաստառ:
Մինչդեռ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի պնդմամբ` բողոքի ակցիաներին մասնակցողը իրական Կոչիտան չէ, այլ` վերջինիս նմանակը, քանի որ Կոնչիտան այդ օրը համերգային շրջագայության շրջանակներում գտնվել է Լոնդոնում: Նա թվիթերյան իր էջում հրապարակում է արել` գրելով. «Լոնդոնում արթնանալն հրաշալի է»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Գերմանիայում դիմավորել են բողոքի ակցիաներով: Քյոլն քաղաքում տեղի ունեցած ակցիային մասնակցել է 60 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին