Ստեփանավանի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր, ժամը 15.19-ին Սեյսմիկ պահպանության ծառայությունից ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին, Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության` 44.220: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում` 4 բալ, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում և Շիրակամուտ գյուղում` 3-4 բալ, Աշոցք քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա