Բյուջեի կատարողականը պատգամավորներին հետաքրքիր չի (լուսանկարներ)
Ինչպես արդեն նշել ենք, ԱԺ-ում այսօրվանից մեկնարկում են 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Պատգամավորները, սակայն, շատ շուտ հոգնեցին քննարկումներից ու լքեցին դահլիճը: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավորները քննարկումներից ձանձրացան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գնալուց հետո ու անմիջապես դուրս եկան, և այն պահին, երբ Panorama.am-ը ֆիքսեց դատարկությունը դահլիճում` ՀՀԿ խմբակցությունից ներկա էր միայն Խոսրով Հարությունյանը և Գագիկ Մինասյանը, ով չէր կարող այստեղ չլիներ, քանի որ նիստը նախագահողն է:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջիններիս հետաքրքրությունն էլ կատարողականի հանդեպ անհետացավ հարցերը հնչեցնելուց հետո: Լուսանկարելու պահին դահլիճում է միայն ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները