Իրավունք 10:11 26/05/2014

ՃՈ-ն պարզաբանում է.... բայց վարորդների հարցերը այդպես էլ մնում են անպատասխան

Հեղինակ` Լիա Խոջոյան

Panorama.am-ը հաճախ է ահազանգեր ստանում վարորդներից այս կամ այն անհասկանալի իրավիճակների վերաբերյալ, ինչպես նաև սոցիալական ցանցերում հետևում քննարկումներին, որոնք վերաբերում են երթևեկության հետ կապված խնդիրներին: Խոսքը, և տուգանքներին է վերաբերում, և դրանց անհամաչափությանը, և ընդհանուր առմամբ վարորդ-ՃՈ փոխհարաբերություններին, որոնք շատ հաճախ հանգուցալուծումը ստանում են դատարաններում: Այս և այլ մի շարք հարցերի վերաբերյալ դիմել էինք Ճանապարհային ոստիկանությանը:

Նախ, բարձրաձայնել էինք ամենացավոտ հարցը` ինչո՞ւ է քաղաքացին ստիպված լինում ժամանակին վճարած տուգանքի համար ևս մեկ անգամ վճարել կամ ընկնել բյուրոկրատական քաշքշուկի մեջ` ապացուցելու համար, որ արդեն վճարել է: Ինչպես է այդպես ստացվում, որ համակարգը խաթարվում է և որևէ մեկը այդ քաղաքացիներին չի բացատրում, ինչպես նաև այն, թե ինչու համակարգում վճարումը չի երևում, փոխարենը ժամանակի ընթացքում դրա դիմաց տույժ է կուտակվում: Բնականաբար, ոչ բոլոր քաղաքացիներն են, որ տարիներով պահում են անդորրագրերը և ստիպված են լինում ընկնել քաշքշուկի մեջ, արխիվային փաստաթղթեր վեր հանել, դրա դիմաց ինչ-որ վճարումներ անել և այլն: Այս հարցերն ու նաև, ե՞րբ է կարգավորվելու դաշտը, ուղղել էինք ոստիկանությանը:

Ըստ հարցման պատասխանի, պարզվում է, որ խնդիրը մտահոգում է նաև նրանց.

«Հարցման առաջին կետում ներկայացված խնդիրը Ճանապարհային ոստիկանությանը հայտնի է և մտահոգող: Ճանապարհային ոստիկանությունը ևս ստանում է քաղաքացիների բազմաթիվ դիմումներ՝ իրենց կողմից արդեն իսկ վճարված վարչական տույժ նշանակելու մասին որոշումներով նշանակված տուգանքների գումարները դատական կարգով բռնագանձելու հայցադիմումների մասին: Խնդիրը կայանում է նրանում, որ վճարային բազմաթիվ կազմակերպություններ, վարչական տուգանքների գումարների վճարումներն ընդունելիս, չեն պահպանել դրա համար անհրաժեշտ պայմանները, չեն նշել վարչական տույժ նշանակելու մասին որոշումների համարները կամ նշել են սխալ, հաճախ թերի է նշվել վճարման հաշվեհամարը, ինչի հետևանքով վճարումների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող համակարգչային ծրագրում դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ չեն գրանցվել: Բազմաթիվ նմանատիպ խնդիրներ են առաջացել քաղաքացիների կողմից վճարային սարքերի (տերմինալ) միջոցով կատարված վճարումների պարագաներում: Նման իրավիճակներում, չունենալով ապացույցներ որոշումներով նշանակված տուգանքների գումարների վճարման մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցադիմումներ են ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ տուգանքների գումարների բռնագանձման պահաջով:

Խնդիրը կարգավորելու, քաղաքացիներին անհարկի գործողություններ կատարելու անհրաժեշտությունից ազատելու համար, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վերջիններիս՝ տուգանքների գումարները վճարելիս լինել ուշադիր և հետևել վճարումն ընդունող կազմակերպության կողմից անհրաժեշտ բոլոր պայմանների պահպանմանը:

Հարկ է նշել, որ նման իրավիճակում հայտնված քաղաքացիների դիմելու դեպքում Ճանապարհային ոստիկանությունում օպերատիվ կերպով գանձապետական վճարումների համակարգչային ծրագրով կատարվում է վերստուգում, թերության հայտնաբերման և վճարման նույնականացման հնարավորության առկայության դեպքում հիմնավորվում վարչական տույժ նշանակելու մասին որոշման պահանջի կատարված լինելու փաստը և դրա կատարման վարույթը համարվում է ավարտված: Նման դեպքերում ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 100 հոդվածի համաձայն, Ճանապարհային ոստիկանությունը դիմումներ է ներկայացնում ՀՀ վարչական դատարան՝ տուգանքի գումարի բռնագանձման վերաբերյալ հայցերից հրաժարվելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է հարցման մեջ նշված՝ նման իրավիճակում հայտնված քաղաքացիների կողմից հավելյալ գումար վճարելու պնդմանը, ապա տուգանքի գումարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում վճարելու փաստն ապացուցվելու պարագայում, քաղաքացիներից որևէ լրացուցիչ գումար չի գանձվում»,- գրված է մեզ ուղարկած պատասխանում:

Մյուս հարցը, որ բարձրաձայնել էինք դարձյալ բազմաթիվ վարորդների խնդրանքով` ինչո՞ւ կատարված խախտման համար վարորդներին չեն տեղեկացնում ըստ Վարչական օրենսգրքի դրույթի, այսինքն 21 օրվա ընթացքում և ոչ թե երբեմն ամիսներ անց.

«Խնդիրը վերաբերում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումներով կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումները հասցեատերերի կողմից ստանալու ժամկետներին: Նշված գործերով ֆիզիկական անձանց նկատմամբ վարչական վարույթ իրականացնելիս, Ճանապարհային ոստիկանությունը խստորեն ղեկավարվում է «Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6 և 7-րդ հոդվածներով սահմանված ժամկետներով:

Այն դեպքում, երբ իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցը պատկանում է իրավաբանական անձի, ապա վերը նշված օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, հարցում է ուղարկվում կազմակերպությանը՝ իրավախախտում կատարած անձի վերաբերյալ տեղեկություններ հայտնելու համար: Հարցման հետ միաժամանակ, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի Գ կետի և 3-րդ մասի, կայացվում է վարչական վարույթը կասեցնելու մասին որոշում, մինչև խախտում կատարած անձին ի հայտ բերելը:

Նման իրավիճակում, կապված իրավաբանական անձանց պատասխանատուների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում հարցումներին չպատասխանելու հետ, վարչական վարույթի կասեցումը կարող է տևել մինչև 2 ամիս, այսինքն իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները կարող են կայացվել իրավախախտման օրվանից երկու ամսվա ընթացքում:

Ճանապարհային ոստիկանությունը, պահպանելով վերը նշված ժամկետները, որոշումները կայացնելուց հետո դրանք եռօրյա ժամկետում հանձնում է փոստային ծառայությանը, որն էլ իրականացնում է հասցեատերերին հանձնելու գործառույթը»,- ասված է պատասխանում, որը, թերևս, ոչինչ չի բացատրում:

Եվ վերջապես` ինչո՞ւ նախադեպերը, որոնք իրենց հանգուցալուծումը ստանում են դատարանում, չեն երաշխավորում դրանց չկրկնվելը: Այսինքն` ի՞նչ սկզբունքով է ակտը բողոքարկած և դատը շահած մի քաղաքացին իրավունք ձեռք բերում չվճարել իր անունով եկած խախտման դիմաց, իսկ մեկ այլ քաղաքացի նույնաբովանդակ ակտը ստանալով ու այն չբողոքարկելով, քանի որ, ենթադրենք, լավ չի պատկերացնում օրենքը, վճարում է այն, և որևէ մեկը քաղաքացուն չի տեղեկացնում, որ արդեն նախադեպ գոյություն ունի և նա նման խախտման համար իրականում չպետք է վճարի:

« ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից օրենքի միատեսակ կիրառումն ապահովելու նպատակով ընդունված անբողոքարկելի դատական ակտերն ընդունվում են ի գիտություն և դրանց պահանջները դրվում են գործնական աշխատանքի հիմքում:

Ինչ վերաբերում է իրավախախտման փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության հիմքով կայացված դատական ակտերին, ապա այս դեպքում հիմնականում առկա են լինում տարբեր իրավիճակներ, որոնք մի դեպքում դատարանի կողմից հօգուտ քաղաքացու մեկնաբանելը դեռևս չի կարող նշանակել, որ բովանդակային առումով նման, սակայն տարբեր փաստական հանգամանքներ պարունակող մեկ այլ իրավախախտում նույնպես պետք է մեկնաբանվի հօգուտ քաղաքացու»,- պատասխանել են մեզ ՃՈ-ից:

Հետաքրքիրն այն է, որ սույն պատասխանները, որոնք իրենցից ներկայացնում են օրենքի վերաշարադրում, չեն տալիս պատասխաններ այն բոլոր հարցերին, որ ամեն ժամ ու վայրկյան հայաստանյան փողոցներում առկա են: Մնում է հորդորել վարորդներին լինել ավելի զգոն` ՃՈ հետ նման փոխհարաբերություններից զերծ մնալու համար: Եվ որ ամենակարևորն է` պահպանել բոլոր անդորրագրերը տարիներով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}