«Ռոստելեկոմի» ծառայությունները նպաստելու են բժշկության զարգացմանը ոչ միայն Երևանում, այլև մարզերում
Ռոստելեկոմի նոր՝ ՎԵԲ կոնֆերանսի համար նախատեսված Տեսազանգ ծառայության շնորհիվ մայիսի 27-ին կապ կհաստատվի Կապան քաղաքի գլխավոր բժիշկի հետ, կներկայացվեն գիտաբժշկական գրադարանի առցանց և տպագիր ռեսուրսներն ու կքննարկվեն այս գործիքի միջոցով հետագա համագործակցության ձևերը: Այս մասին տեղակացնում է Ռոստելեկոմ ընկերության մամուլի ծառայությունը:
Միջոցառումն անց է կացվում Հայաստան Համահայկական Հիմնադրամի հետ համատեղ և նպատակ ունի զարգացնելու համաշխարային լայն ճանաչում ստացած հեռահար բժշկության (Телемедицина), գաղափարը: Նախագիծը կրելու է շարունակական բնույթ և հետագայում առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, մասնավորապես բժիշկները և Երևանից, և ՀՀ մարզերից, հնարավորություն կունենան կապ հաստատելու միմյանց հետ, մասնակցելու Գիտաբժշկական գրադարանի կողմից կազմակերպվելիք առցանց դասընթացներին ու գիտաժողովներին: Ամենակարևոր ձեռքներումներից կլինի մշտական կապը, փորձի փոխանակումն ու շփումը արտասահմանյան մասնագետների հետ:
Մասնագետների ներգրավման, ինչպես նաև հայաստանյան բժիշկներին միավորման մասին կհոգա Հայաստան Համահայկական հիմնադրամը՝ ռեսուրսներ տրամադրելով և ակտիվ աջակցելով բժիշկներին:
«ՎԵԲ կոնֆերանս տեսազանգ»-ը հնարավորություն է տալիս կազմակերպել և տեխնիկապես ապահովել տեսազանգեր մի քանի օգտատերերի միջև համակարգիչների և ինտերնետի միջոցով առանց հատուկ ՎԿԶ սարքավորման օգտագործման:
ՎԿԶ սեանսները կազմակերպվում են անմիջապես բրաուզերի միջոցով՝ ծառայության մատուցման Վեբ կայքում՝ vcs.rtarmenia.am: ՎԿԶ սեանսի ապահովման համար օգտագործվում է բրաուզերին ներկառուցված ծրագրային ապահովում:
Համապատասխան ծրագրային ապահովումը տեղակայվում է առաջին իսկ կոնֆերանս տեսազանգի, ինչպես նաև ծրագրային ապահովման թարմացման ժամանակ: Համակարգը որոշում է օգտագործողի օպերացիոն համակարգն ու բրաուզերը և ավտոմատ կերպով առաջարկում համապատասխան փլագինի տեղակայում:
ՎԿԶ-ի յուրաքանչյուր կազմակերպիչ (մեկ մուտքանունով և գաղտնաբառով) հնարավորություն ունի վեբ ինտերֆեյսի միջոցով նշանակել կոնֆերանս, որին կարելի է հրավիրել որոշակի քանակությամբ մասնակիցների՝ կախված սակագնային փաթեթից:
Մասնակիցների միացումն անվճար է:
ՎԿԶ ծառայությանը կորպորատիվ հաճախորդերի համար է և միանալ կարող է ՀՀ յուրաքանչյուր իրավաբանական անձ:
Ծառայությունը բնութագրող հատկանիշներ են՝
• ՎԿԶ-ի անվտանգության ապահովում՝ բացառելով երրորդ անձանց մուտքի հնարավորությունը փոխանակվող հաղորդագրության պարունակությանը
• ՎԿԶ-ն դինամիկ կերպով հարմարվում է ցանցի պահանջներին
• Միաժամանակ մինչև 50 մասնակցի ներգրավում ՎԿԶ-ին
• Միաժամանակ 9 մասնակցի տեսանելիության ապահովում էկրանին
• Փաստաթղթերի հետ համատեղ աշխատելու հնարավորություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա