Լիսկայի եղբոր որդին հայտնաբերվել է և ներկայացել ոստիկանություն
Ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Էյներ Խաչատրյանը և Գոռ Հարությունյանը հայտնաբերվել և ներկայացվել են ոստիկանության բաժին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանք տվել են բացատրություն և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եղբոր որդին` Էյներ Խաչատրյանը, ծեծել է երկու անձանց` Գորիսում հայտնի Կուլակի որդիներին` Արթուր և Գոռ Հարությունյաններին ու առևանգել նրանց:
Հարակից հրապարակում`
Լիսկայի եղբոր որդին մարդկանց է ծեծել. Ոստիկանությունն այդ մասին ահազանգ է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին