Վարդան Պետրոսյանի մեքենան կողասահքի հետքեր չի թողել. Տուժող կողմի ներկայացուցիչ (տեսանյութ)
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի ժամանակ նրա վարած «BMW» մանիշի մեքենան կողասահքի հետքեր չի թողել, ինչպես պնդում է պաշտպանական կողմը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց այս վթարի գործով տուժողների ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը:
«Դրանք ոչ թե կողասահքի հետքեր են, այլ արգելակման», -հավելեց փաստաբանը:
Նա մեկ այլ վթարի գործով ցույց տվեց, թե որն է կողասահքի հետքը և ասաց, որ Վարդան Պետրոսյանի վարած մեքենայի հետքերը նման չեն կողասահքի հետքերին. «Կողասահքի դեպքում անվադողերի հետքերը ավելի լայն են լինում, քան արգելակման դեպքում: Իսկ Պետրոսյանի մեքենայի թողած հետքերը լայն չեն»:
Հիշեցնենք` երբ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը առաջին անգամ ներկայացրել է վթարի մոդելավորված տարբերակը, հայտարարել էր, որ բախման արդյունքում «BMW» մակնիշի մեքենան կողասահքով դուրս է գալիս դեպի կողնակ, իսկ «Նիվա»-ն բանուկ մասում հետադարձ է կատարում:
Ռուբեն Բալոյանի դիտարկումները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում