«ՎՊ-ի կողմից չեն արձանագրվել խախտումներ «Ղ-Տելեկոմ»-ում». Պարզաբանում
Օրերս Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը հրապարակել է իր խորհրդի 2014թ-ի մարտի 31-ի թիվ 12/1 որոշմամբ հաստատված՝ 2013թ-ի տարեկան հաշվետվության դրույթները, որոնք պարունակում են «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը և ընկերության աշխատակիցներին վերաբերող տեղեկատվություն: Ընկերության կարծիքով, տեղեկատվությունը ներկայացված է այնպիսի համատեքստում, որ «ընթերցողի մոտ կարող է ստեղծվել սխալ տպավորություն առ այն, թե ընկերությունը կամ ընկերության աշխատակիցները թույլ է տվել որևէ խախտում կամ թերացում: Տեղեկատվությունը տարաբնույթ մեկնաբանություններով վերահրապարակվել է մի շարք ԶԼՄ-ներում»:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը ներկայացնում է պարզաբանում՝ ի պատասխան ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների:
«Հաշվի առնելով այն, որ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն իր գործունեությունն իրականացնելիս խստորեն պահպանում է օրենքի պահանջները, այն համատեքստը, որում ներկայացվել է համապատասխան տեղեկատվությունը, վերաբերելի չէ ընկերությանը, ինչի կապակցությամբ ընկերությունը դիմել էր Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատ պարզաբանում ստանալու նպատակով: Վերահսկիչ պալատից ստացվել է պարզաբանում առ այն, որ «Վերահսկիչ պալատի կողմից չեն արձանագրվել խախտումներ ընկերություններում, այդ թվում՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում»:
Ուստի, «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունը հարկ է համարում իրազեկել հանրությանը Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից տրված պարզաբանման վերաբերյալ՝ վերահաստատելով, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության և կամ ընկերության աշխատակիցների կողմից թույլ չեն տրվել որևէ խախտումներ կամ թերացումներ, որոնք կարող են ակամայից վերագրվել իրենց՝ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատված 2013թ-ի տարեկան հաշվետվության համատեքստում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան