Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում մայիսի 26-29-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում մայիսի 26-29-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: