Երևան-Մոսկվա չվերթի ուղևորները, այդ թվում` Սեյրան Օհանյանը, բարեհաջող վերադարձել են Հայաստան
Մոսկվայում երեկ հարկադիր վայրէջք կատարած Երևան-Մոսկվա ինքնաթիռը, որը պատկանել է «Աէրոֆլոտ» ընկերությանը, բարեհաջող վերադարձել է Երևան, բայց նախատեսվածից ուշ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
Նշենք, որ երեկ Երևան մեկնող ինքնաթիռը, որի մեջ է եղել նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տեխնիկական խնդիրների պատճառով թռիչքից որոշ ժամանակ անց հարկադիր վայրէջք է կատարել: Նկատենք, որ Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է անվտանգության հարցերով միջազգային խորհրդաժողովին:
ՔԱԳՎ մամուլի ծառայությունից նաև հայտնեցին, որ նախատեսված էր, որ ինքնաթիռը դեպի Երևան թռիչք պետք է կատարի ժամը 14:00-ին, սակայն այն «Զվարթնոց» օդանավակայան է ուղևորվել ժամը 17:00-ին:
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ին ասաց, որ նախարար Սեյրան Օհանյանը երեկ երեկոյան բարեհաջող վերադարձել է Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան