Ինգեսլանդ. Մամադլիի դատավճիռը ապացուցում է, որ Ադրբեջանը ձախողում է գրանցում ԵԽ նախագահության ընթացքում
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն դատապարտում է Ադրբեջանում գործող «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Անար Մամադլիի դատավճիռը: Այս մասին տեղեկացնում է կոմիտեի պաշտոնական կայքը:
Երեկ Բաքվի դատարանը Մամադլիին հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով իր գրասենյակը օգատգործելու մեղադրանքներով 5,5 տարի ազատազրկման է դատապարտել:
«Դատավճիռը հստակ քաղաքական շարժառիթներ ունի, քանի որ 2013թ. հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի» նախագահը քննադատական հայտարարության էր տարածել»,-նշել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղար Բյորն Ինգեսլանդը (Bjørn Engesland):
Մամադլիի կազմակերպությունն էր, որ Ադրբեջանում անցած տարի կայացած նախագահական ընտրությունների քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում լայնատարած խախտումների և կեղծիքների մասին հաղորդում էր տարածել:
«Բանտարկությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ադրբեջանը արդեն մի քանի օր ստանձնել էր ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը: Իսկ ԵԽ պաշտոնական կայքը սահմանում է, թե որոնք պետք է լինեն Ադրբեջանի նախագահության կարևոր կետերը, որոնց ուղղությամբ պետք է ուղղված լինեն Խորհրդի ջանքերը, այն է` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն: Սակայն 12 օր անց Ադրբեջանը այս ուղղություններին հետևելը ձախողում է»,-նշել է Ինգեսլանդը:
Անար Մամալին նաև Նորվեգիայի Հելսինկիի կոմիտեի երակարմյա գործընկերն է:
«Նորվեգիայի կառավարությունը Մամադլիի դեպքի վերաբերյալ կտեղակացնի ամենաբարձր օղակներին: Մենք նաև այդ մասին կտեղակցնենք ԵԽԽՎ մեր պատվիրակությանը, որպեսզի նրանք Մամադլիի դեպքի մասին խոսեն հունիսի 23-ին կայանալիք ԵԽԽՎ հանդիպման ժամանակ»,-նշել է Ինգեսլանդը:
Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Բասիր Սուլեյմանլին դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում