Էրզրումի հայկական եկեղեցուց մնացել է ընդամենը 2 պատ
Էրզրում նահանգի Օլթու գավառի Հոշնավազ կոչվող վայրում գտնվող հայկական եկեղեցին գանձախույզների ավերիչ գործողությունների հետևանքով գրեթե հասել է ոչնչացման եզրին: Երբեմնի շեն եկեղեցուց այժմ երկու պատ է միայն կանգուն մնացել:
Թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքը տեղեկացնում է, որ տեղի բնակիչներից Ջեմալ Յըլդըրըմը անունով մի հովիվ պատմել է, որ եկեղեցին գմբեթավոր է եղել, ունեցել է երեք պատուհան: Մշտապես գանձախույզների ուշադրության կենտրոնում գտնվող եկեղեցու գմբեթը փլուզվել է հենց վերջիններս պատճառով:
«Ամեն օր եկեղեցու տակը փորում էին, ինչի պատճառով էլ ավերվել ու այս վիճակին է հասել»,- ասել է Յըլդըրըմը:
Նա նաև հայտնել է, որ այդ տարածքում ժամանակին մեծ հայկական բնակավայր է եղել: Այդ մասին լսել է 40 տարի առաջ մահացած գյուղի մեծերից մեկից՝ Սուլեյման պապից, ով տեսել էր այդտեղ ապրող հայերին:
Յըլդըրըմն ընդգծել է, որ լրագրողներն առաջինն են եկել տեսնելու եկեղեցին: Այս ամբողջ ընթացքում պետական որևէ կառույցից ոչ ոք չի այցելել և չի հետաքրքրվել եկեղեցու ճակատագրով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում