«Քաղաքական երկբևեռ դաշտը մեր երկրի ու տնտեսության զարգացման կարևորագույն նպատակն է»
««Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը նպաստելու է երկրում երկբևեռ քաղաքական դաշտի ձևավորմանը որպես քաղաքական զարգացման բնականոն ճանապարհ, որով անցել են աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նա նշեց, որ իր կուսակցությունը նպաստելու է քաղաքական համագործակցությանը, քանի որ կարևորում է քաղաքական բոլոր ուժերի հետ աշխատանքը:
«Քաղաքական երկբևեռ դաշտը մեր երկրի ու տնտեսության զարգացման կարևորագույն նպատակն է»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը:
Կառավարության ծրագրի մասին խոսելիս, պատգամավորն ասաց, որ դրանում նշված տնտեսական ցուցանիշները նորմալ աշխատանքային պայմաններում իրագործելի են. «Ամեն ինչ անելու ենք իրականացնելու համար այդ ծրագիրը»: