ԵԺԿ քաղաքական վեհաժողովի մասնակցելիք հայկական պատվիրակության կազմը հայտնի է
Հունիսի 2-3-ը Բրյուսելում տեղի կունենա ԵԺԿ քաղաքական վեհաժողովը, որը Եվրախորհրդարանի ընտրություններում երեկ տարած հաղթանակից հետո ԵԺԿ առաջին համաժողովը կլինի այդ կարգավիճակում: ՀՀ իշխանություններից՝ ՀՀԿ-ից վեհաժողովին կմասնակցի ՀՀԿ արտաքին կապերի գծով Սերժ Սարգսյանի տեղակալ Արմեն Աշոտյանը: Իսկ ՕԵԿ-ից՝ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, այլևս ընդդիմադիր կարգավիճակով: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Որպեսզի «մայր» Ռուսաստանին նեղացրած չլինի, ՀՀԿ-ն մասնակցություն կունենա նաև նույն օրերին եդինառուսների կողմից Վլադիվոստոկում՝ մայիսի 31-ից հունիսի 1-ը տեղի ունենալիք Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողովին, որին կմասնակցեն Սամվել Ֆարմանյանն ու Արտակ Զաքարյանը: