Իրանի փոխարտգործնախարարը Քեթրին Էշթոնի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի ստամբուլյան բանակցություններն օգտակար է որակել
Քեթրին Էթոնի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի միջև տեղի ունեցած երկօրյա բանակցություններն օգտակար էին»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Փոխնախարար Արաղչին, ամփոփելով միջուկային խնդրի շուրջ Ստամբուլում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի միջև տեղի ունեցած երկօրյա բանակցությունները, նշել է, որ դրանք օգտակար էին՝ ուղղված հետագա բանակցություններում առաջընթաց գրանցելուն:
Իրանի փոխարտգործնախարարը հավելել է, որ մինչև հունիսի 16-20-ը Վիեննայում կայանալիք հերթական բանակցությունները հնարավոր է ևս մեկ հանդիպում տեղի ունենա, այս անգամ փորձագետների մակարդակով:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Մոսկվա-Վաշինգտոն հակամարտությունը խոչընդոտում է Իրանի միջուկային խնդրի լուծման գործընթացին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում