Հայաստանում արդեն գրանցվել է օձի խայթոցի 8 դեպք
Հայաստանում առ այսօր գրանցվել է օձի խայթոցի 8 դեպք: ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մայիսի 8-ին Արմավիրի բժշկական կենտրոնից: Այս մասին հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Երևանի բժշկական կազմակերպություններ են դիմել 2-ը, մարզային` 6-ը (Արարատի մարզ` 4, Արմավիրի մարզ`1, Կոտայքի մարզ` 1):
Հակաթույն է ներարկվել 3 հոգու, 5-ի դեպքում հակաթույն ներարկելու անհրաժեշտություն չի եղել: Միաժամանակ նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետության բոլոր մարզերն ապահովված են հակաթույնով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա