Երկգլխանի աղջնակն ապրել է ընդամենը 19 օր
Մայիսի 8-ին Ավստրալիայում ծնված երկգլխանի աղջիկը մահացել է կյանքի 19-րդ օրում: Երեխայի ծնողները (ամուսնական զույգ Սիդնեից), մինչև նրա ծնունդը տեղեկացված են եղել, որ ապագա երեխան լուրջ շեղումներ ու առողջական խնդիրներ է ունենալու, սակայն որոշում են կայացրել աբորտի չդիմել:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ` նորածին աղջնակին, որն ունեցել է երկու գլուխ, երկու ուղեղ, բայց մեկ մարմին անգամ անուններ են հասցրել տալ` Faith (հավատք) և Hope (հույս): Բժիշկների խոսքով` նման խնդիրներով երեխայի համար 19 օր ապրելը արդեն իսկ ռեկորդ է:
Երկգլխանի երեխաներ շատ հազվադեպ են ծնվում, պատմության մեջ արձանագրվել է նման ընդամենը 35 դեպք: Վերջին անգամ նման շեղումով երեխան ծնվել էր այս փետրվարին Հնդկաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա