ԱԳ նախարար. Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքը մտահոգում է միջազգային հանրությանը
Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքը մտահգում է ոչ միայն միջազգային հանրությանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նկատեց, որ այդ կառույցները միշտ կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել` հրադադարի ամրապնդմանն ու դիպուկահարների դուրսբերմանն ուղղված:
Նախարարը նշեց նաև համապատասխան մեխանիզմներ ստեղծելու քայլերի մասին, որոնք կզբաղվեն հրադադարի խախտման դեպքերի հետաքննությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում