Արդյո՞ք Աստանայում որևէ փաստաթուղթ կստորագրվի
«Աստանան կլինի՝ կտեսնեք»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մայիսի 29-ին Աստանայում տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին որևէ համաձայնագիր ստորագրվելու է:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Հայաստանի Նախագահը մասնակցելու է Աստանայում մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Պատասխանելով Ուկրաինայի արտաքին նախագահական ընտրությունների վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշմանը վերաբերող հարցին, նախարարն ասաց, որ պատասխանները կարելի է գտնել նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում ՝ ուղղված Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ճանաչու՞մ ենք, փաստորեն հարցին ի պատասխան Է. Նալբանդյանն ասաց. «Եթե Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին, ապա ինչպես կարող է մեկ այլ բան լինել»:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարն ասաց. «Բանակցային գործընթացն իր հունով շարունակվում է: Կարծում եմ` մի քանի օրից համանախագահները կլինեն Ադրբեջանում, որովհետև վերջին անգամ, երբ տարածաշրջանում էին, այցելեցին Հայաստան, Ղարաբաղ, հանդիպեցին ղեկավարության հետ, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը երկրում չէր: Մի քանի օրից կվերադառնան տարածաշրջան՝ հանդիպելու նաև Ադրբեջանի ղեկավարությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները