Փողերի լվացումն ու հայապահպանությունը` բանակից տարկետման դիմումներում
Հայաստանի Հանրապետության մի քանի քաղաքացիներ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան: Կառավարությանն այս մասին երկու դիմում է ներկայացվել, մեկը` Կրթության և գիտության, մյուսը` Սփյուռքի նախարարությունից:
Այսպես, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է մինչև 2019 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Երևանի բնակիչ, 1996 թվականին ծնված Դավիթ Ռուբենի Ներսիսյանին:
Կառավարության համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մայիսի 29-ի նիստի օրակարգում: Ըստ նախագծի, Դավիթ Ռուբենի Ներսիսյանը 2013 թվականին ընդունվել է ՌԴ ազգային հետազոտական միջուկային համալսարան «ՄԻՖԻ»՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ծրագրով: Ուսուցումը նախատեսված է մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը:
«ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը՝ Դավիթ Ներսիսյանին մինչև ուսումնառության ավարտը (2019 թվականի ամառային զորակոչ) տարկետում տալու խնդրանքով»,- գրված է նախագծին կից տեղեկանք-հիմնավորումում:
Ի դեպ, Դավիթ Ներսիսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի որդին է:
Մյուս որոշման նախագիծը, ներկայացված Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից, պարտադիր զինվորական ծառայությունից 4 քաղաքացիների ազատման մասին է:
Տարկետում կստանան Աբրահամ Զարեհի Աշքեանը (Թեհրան, Իրան), Սամուէլ Յովհաննեսի Լախոյեանը (Լիբանան), Յարութ Հրաչի Շխրտըմեանը (Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Աբրահամ Յարությունի Մանուէլը (Կարակաս, Վենեսուելա):
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն, նրանց տարկետում է տրվում «հաշվի առնելով մեծ ավանդը հայապահպանության գործում և ծավալած գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում»:
Կարդացեք նաև`
Տարկետում և 8.5 մլն գրավ` խտրականությո՞ւն, թե՞ ոլորտի կանոնակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա