Ալյուրը թանկացավ
Բաղրամյանի ալրաղացը թանկացրել է թողարկվող ալյուրի գինը: Դեռ անցյալ շաբաթ ալյուր չէր առաքվում խանութներ, առաքիչները սա բացատրում էին մոտալուտ թանկացումով: Այդ օրերին Բաղրամյանի ալրաղացից թանկացման մասին լուրերը հերքում էին:
Ընկերության պահակային ծառայության պետ Եղիշե Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ին ասել էր, որ ալյուրի արտադրության ինքնարժեքի վրա ազդող որևէ նոր գործոն ի հայտ չի եկել, հետևաբար «այդ խոսակցությունները անհիմն են»:
Եվ այնուամենայնիվ, արդեն մի քանի օր է, ընկերության առաքիչները ալյուրը խանութներին են մատակարարում արդեն թանկ գնով: Մասնավորապես՝ 2 կգ-անոց փաթեթով ալյուրը խանութներին է հասցվում 600 դրամով նախկին 550-ի փոխարեն, խանութում վաճառքի գինը 650 դրամ է»,-գրում է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան