Դեսպանը`ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին. Ոչ մի կրիմինալ բան տեղի չի ունենում
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը համարում է «կոմերցիոն գործարք»: Այս մասին դեսպանն այսօր ասել է Սարդարապատի հուշահամալիրում, լրագրողների հետ ճեպազրույցում:
«Դա կոմերցիոն գործարք է, քաղաքականության հետ կապ չունի: Ոչ մի կրիմինալ, սարսափելի բան տեղի չի ունենում»,- պարզաբանել է դեսպանը:
Ի. Վոլինկինի խոսքով, Հայաստանի հետ էլ Ռուսաստանին միավորում է ռազմատեխնիկական հարաբերությունները, կա զենքի վաճառք: Պատասխանելով հարցին, թե վաճառքի մասշտաբներն Հայաստանի դեպքում մեծ չեն, դեսպանն ասել է, թե` «մասշտաբները բավարար են ու լավ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան