
Լիսկայի եղբոր որդու նկատմամբ քրգործ չի հարուցվել` հանցակազմ չլինելու պատճառով
«Չկան ձերբակալվածներ, և չեմ ցանկանում կանխավ կարծիք հայտնել, բայց լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ դանակահարություն, առևանգում, ծեծ, իրականությանը չեն համապատասխանում: Մի քանի ուղղություններով ճշտվել է»,- այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի՝ Էյներ Խաչատրյանի կողմից երկու մարդ ծեծելու, առևանգելու կամ դանակահարելու մասին հարցերին:
Ոստիկանապետի խոսքով, Էյներ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել՝ քրեական հանցակազմ պարունակող երևույթներ չլինելու պատճառով:
Նախորդող հրապարակումներ`
Լիսկայի եղբոր որդին հայտնաբերվել է և ներկայացել ոստիկանություն
Լիսկայի հարազատի մասնակցությամբ միջադեպի գործով 3-րդ անձն է ներկայացել ոստիկանություն
Լիսկայի եղբոր որդին մարդկանց է ծեծել. Ոստիկանությունն այդ մասին ահազանգ է ստացել
Լիսկայի եղբոր որդին հայտնաբերվել է և ներկայացել ոստիկանություն