Նարեկ Սարգսյանը կիսում է ճարտարապետների մտահոգությունը` Համալիրի աճուրդի հետ կապված
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Մարզահամերգային համալիրը շարունակի ծառայել իր բովանդակային մասով և ճարտարապետական փոփոխություններ չլինեն: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:
Նա նշեց, որ իրեն հայտնի են ճարտարապետների և հատկապես այդ շենքի հեղինակ ճարտարապետների մտահոգությունները կապված շինության մշակութային արժեքի հետ:
«Պետք է ասեմ, որ մտահոգությունները տեղին են: Պատրաստվում եմ անպայման ուսումնասիրել, հասկանալ, թե պայմանագրում ինչ է գրված: Շենքն ավարտուն ճարտարապետական համալիր է և արտահայտում է խորհրդային շրջանի տվյալ տիպի` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կառույց: Ցանկացած պարագայում պետք է զերծ մնալ կառույցի հետ կապված որևէ ձևախեղումից: Դա պետք է ամրագրել»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մայիսին 19-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է վաճառքի: Մեկնարկային գինն է 19 350 000 000.0 դրամ: Ճարտարապետները մտահոգություն են հայտնում, որ աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա այն մասին, որ այն հուշարձան է և առնված է պետության պահպանության տակ:
Նախորդող հրապարակումներ`
Ճարտարապետ. Համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա մշակութային արժեք լինելու մասին
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը
ԴԱՀԿ-ն արձագանքել է Մարզահամերգային համալիրի աճուրդի մասին հրապարակումներին
Մարզահամերգային համալիրը հանել են աճուրդի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները