Հարցազրույցներ 17:39 28/05/2014

Նախագահի ելույթը` որպես ուղիղ դիսկուրս սկսելու Հայաստանի ցանկություն և ճիշտ մշակված քայլ. կարծիքներ

«Պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին,- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի ժամանակ հայտարարել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: 

«Նախ պետք է նշեմ, որ մինչ հրավիրելը նախագահը երեկ հստակ կետերով հիմնական ուղերձներ հղեց Թուրքիայի ղեկավարությանը, որով առաջինը ցույց տվեց, որ ըստ էության Թուրքիան այսպես թե այնպես առերեսվում է Ցեղասպանության փաստի հետ, և այսօր աստիճանաբար թուրքական իշխանությունները արդեն դժվարանում են իրականությունը այլև ձևով ներկայացնել»,- անդրադառնալով նախագահի ելույթին` panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը:

Ըստ Մ. Հովհաննիսյանի` նախագահի ելույթում Ցեղասպանության խնդիրը պատմաբանների հարթակում քննարկելու վերաբերյալ նույնպես առկա է հստակ ուղերձ առ այն, որ բավական է մեկ անգամ մարդը գա, ներկա լինի Ցեղասպանության թանգարանում, առհասարակ սփյուռքի հետ առնչվի, որպեսզի փարատվի վերջինս մոտ Ցեղասպանության լինելիության մասին առկա կասկածները:

«Այս ուղերձի սկզբնավորումը դնելով` նախագահը ուղակիորեն այս հողի վրա հստակորեն կոչ արեց, որ առաջարկում է որպեսզի ավելորդ քննարկումները մի կողմ դնեն և գան ու տեղում տեսնեն, թե ինչպես է հայությունը այդ ցավն ու վիշտը տանում և կիսեն մեզ հետ այդ վիշտը, որ անկախ ամեն ինչից մենք հարևաններ ենք և առնչվելու ենք, իսկ առնչվելու համար քայլեր պետք է անենք»,- նշեց Մ. Հովհաննիսյանը:

Վերջինիս փոխանցմամբ` նախագահի ելույթում հստակորեն կարելի է տեսնել սեփական խնդիրների շուրջ ուղիղ դիսկուրս ունենալու Հայաստանի պատրաստակամությունը և ցանկությունը:

«Նախագահը հստակ ուղերձներ կատարեց և այդ ուղերձների վրա հենվելով, որ եթե կասկածելու խնդիր կա, եթե ուսումնասիրելու խնդիր կա, ապա ավելի լավ է գալ և տեսնել, հետևաբար որպես երկրի ղեկավար, բնական է, պաշտոնապես հրավիրեց, որ գան և տեսնեն այդ ամենը»,- ասած Մ. Հովհաննիսյանը:

Բանախոսի փոխանցմամբ` Ցեղասպանության հետ կապված հիշատակումները անհրաժեշտ են նաև այն պատճառով, որ թուրքական հասարակությունը ամեն անգամ ինքը դրդի և ստիպի սեփական իշխանություններին` ի վերջո առերեսվելու այդ փաստի հետ:
«Նախագահի ուղերձի մեջ հստակ էր, որ Հայաստանը միայն չի պատրաստվում խնդրելու ճանաչում, մենք ուժեղ պետության, ուժեղ սփյուռքի միջոցով տեր պետք է կանգնենք մեր կորցրած պատմական անցյալին»,- եզրափակեց Մ. Հովհաննիսյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայի նախագահին հրավիրելու ՀՀ նախագահի քայլը բնորոշեց որպես «ճիշտ մշակված քայլ»:

«Կարծում եմ նախագահի հրավերը շատ լուրջ և ճիշտ մշակված քայլ է: Առաջին հերթին այն կարևոր է Թուրքիայի հասարակական կարծիքի վրա ազդելու, ինչպես նաև համաշխարհային հասարակական կարծիքի վրա ազդելու տեսանկյունից»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Ըստ թուրքագետի` Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու հանրապետության նախագահի քայլը այլ դրական կողմեր ևս ունի:
«Եթե Թուրքիայի նախագահը իսկապես իր մեջ խիզախություն գտնի և ներկա գտնվի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում, ապա կհասկանա, որ Հայոց Ցեղասպանությունը ոչ միայն պատմական փաստ է, այլ այն մեր ժողովրդի հոգում է, և այդ օրը հարյուր հազարավոր, անգամ միլիոնավոր մարդկանց ներկայությունը Ծիծեռնակաբերդում հենց այդ մասին է վկայում»,- նշեց Ռ. Սաֆրաստյանը:

Բանախոսի փոխանցմամբ` 2015 թ ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդում ներկա գտնվելը առաջին հերթին անհրաժեշտ է հենց Թուրքիայի նախագահին:

«Սա առաջին հերթին պետք է նաև իրեն` Թուրքիայի նախագահին` որպես Թուրքիայի ներկայացուցիչ, Ծիծեռնակաբերդում տեսնելով այդ ամենը, գուցե ներողություն խնդրի, կամ` մեղա գա»,- հավելեց Ռ. Սաֆրաստյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}