Ս. Օհանյան. Պարտավորեցնող օր է
«Յուրաքանչյուր ոք պարտավոր է անել այնպես, որպեսզի մեր հայրենիքի ապագան լինի անվտանգ, լինի գեղեցիկ»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Խոսելով օրվա մասին, նախարարն ասաց, որ այն բացի հիշողություններից, նաև պարտավորեցնող օր է, քանի որ տարիներ անց իր սերնդակիցները կարողացել են Արցախում տանել հաղթանակ` ապահովելով մեր ողջ ժողովրդի անկախությունը, Արցախի անկախությունը:
Մայիսիյան հաղթանակների, Ս. Օհանյանի խոսքով, հնարավոր է եղել հասնել միմիայն միասնական ջանքերի շնորհիվ. «Զինվորական, մտավորական, պետական պաշտոնյա, գյուղացի, մեծեր ու փոքրեր` բոլորի միասնական ջանքերով կարողացանք հաղթանակ տանել»: