Միկոյանի արձանը չարժե որ այդքան պստլիկ լինի. Գրականագետ Արտեմ Հարությունյան (Տեսանյութ)
Գրականագետ Արտեմ Հարությունյանը երկու ձեռքով կողմ է, որ Անաստաս Միկոյանի բրոնզաձույլ արձանը կանգնեցվի Երևանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հորդորեց բոլորին ընդունել «մեծ քաղաքագետին» և չընդդիմանալ արձանի տեղադրման որոշմանը:
«Եկեք նորից մակերեսային մտածողությամբ չմոտենանք մեր մեծ քաղաքագետին, ստալինյան էպոխան դատապարտելով այդ դժնի ժամանակնրում ինչ կարողացել է, արել է»,-հայտարարեց գրականագետը:
Հանդիպման մյուս հյուրը` իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը տարբեր փաստեր ներկայացրեց, որոնց համաձայն Միկոյանը նպաստել է բազմաթիվ հայերի դեմ ստալինյան համակարգի ռեպրեսիաների կիրառմանը:
Սակայն այս հայտարարությանը գրականագետն ուներ իր պատասխանը. «Նա ստորագրել է վախի պատճառով: Միկոյանը զարմանալի տնտեսագետ էր, շատ հարցեր Միկոյանի գրչի տակով են անցել: Միկոյանը քաղաքական վիթխարի երևույթ էր: Իր ձեռքով ոչ ոք չի զոհվել, նա ստալինյան վիթխարի համակարգի դեմ չէր կարող ընդդիմանալ և չէր կարող չմասնակցել այդ ամենին: Միկոյանը լուրջ քաղաքական գործիչ էր, ի դեմս նրա, մեծ հայ եմ տեսնում: Այդ արձանը չարժե որ այդքան պստլիկ լինի»:
Լրագրողները Արտեմ Հարությունյանից փորձեցին պարզել, թե ինչ փաստեր կարող է ներկայացնել` ինչեր է արել Միկոյանը Հայաստանի համար, բանախոսը ըստ էության ոչ մի փաստ չներկայացրեց, փոխարենը մշատպես կրկնում էր. «Իմաստուն հայ էր, խոշոր տնտեսագետ, վիթխարի հայ»:
Հարակից հրապարակում`
Երևանի փոխքաղաքապետը տեղյակ չէ՞ որ Միկոյանի արձանը գրեթե պատրաստ է (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան