
Բաքվի երջանկությունն ու դժբախտությունը (տեսանյութ)
«Youtube»-ում հայտնվել է «Երջանիկ Բաքու» տեսահոլովակը, սակայն այս անգամ այստեղ կողք կողքի ներկայացվել են Բաքվում երջանիկ մարդկանց և միևնույն ժամանակ բանտերում գտնվող քաղբանտարկյալների լուսանկարները:
Տեսահոլովակի ներքևի հատվածում գրված է ԵԽ անդամ Ադրբեջանում ավելի քան 140 քաղբանտարկյալներ կան:
«Երջանիկ Բաքու» տեսահոլովակում հայտնի և ականավոր մարդիկ իրենց աչքերը փակել են նման անարդարությունների հանդեպ: Ի տարբերություն նրանց, քաղբանտարկյալները շատ տարիներ անազատության են դատապարտվել և նրանք երջանիկ չեն:
Տեսահոլավակին զուգահեռ ներկայացված են REAL-ի առաջնորդ Իլգար Մամեդովի, «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Անար Մամադլիի և մի շարք քաղբանտարկյալների լուսանկարները: