Պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումների ձևանմուշը պատրաստ է. «Դ!ԵՄ ԵՄ»
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով ներկայացնում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա գործատուներին ուղղվելիք դիմումների ձևանմուշները:
Հայտարարության մեջ նշվում է.
«Հարգելի հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք ս. թ. մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և այդ օրենքի 3-րդ հոդվածով կուտակային կենսաթոշակի մասնակիցներիս իրավունք է տրվել գրավոր դիմում ներկայացնել մեր գործատուներին՝ մեր աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու մասին: Բացի այդ, օրենքի 5-րդ հոդվածում ասվում է, որ սույն օրենքը տարածվում է ս. թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ պարտադիր կուտակային վճարի պարտավորությունը Օրենքի 8-րդ հոդվածի և 8.1-րդ հոդվածներով սահմանված կարգով մարված է:
Օրենքը 26.05.2014թ. ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից, այն մոտակա օրերին կհրապարակվի, ամեն դեպքում շտապում ենք ձեզ ներկայացնել այդ Օրենքի հիման վրա կազմված դիմումների ձևանմուշները, որոնք կարող եք ներբեռնել և լրացնել, այնուհետև Օրենքի պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո ներկայացնել ձեր գործատուներին: Դիմումը կարող եք ներկայացնել ինչպես անհատապես (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC), այնպես էլ կոլեկտիվ (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC):
Ի գիտություն.
1. Դիմումատուի կողմից գրավոր դիմումն առձեռն ներկայացնելու դեպքում՝ գործատուն կամ դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC): Իսկ փոստի առաքման դեպքում՝ փոստային բաժնում չպետք է մոռանալ վերցնել փոստային անդորրագիրը:
2. Գործատուների դեպքում, ովքեր հանդիսանում են տվյալ կազմակերպության կամ ընկերության գործադիր տնօրենը/ղեկավարը, կարող են գրել դիմում նշելով միայն կազմակերպության անվանումը:
3. Նրանք ովքեր չունեն հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) կարող են դիմել բնակության վայրի անձնագրային բաժին և ստանալ այդ համարանիշը կամ տեղեկանք այն չունենալու մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները