Կառավարությունը 3,2 մլրդով կավելացնի առաջին կիսամյակի համար նախատեսված պահուստային ֆոնդի ծախսային մասը
Հայաստանի կառավարությունը 2014 թվականի պետական բյուջեով «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի գծով նախատեսված առաջին կիսամյակի հատկացումների գումարը կավելացնի 3.2 մլրդ դրամով: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ավելացումը կիրականացվի ֆոնդի գծով 4-րդ եռամսյակի համար նախատեսված գումարներից 3.2 մլրդն առաջին կիսամյակ տեղաշարժելու հաշվին:
Հիմնավորման համաձայն` ընթացիկ տարվա պետական բյուջեով պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության ընդունված որոշումներին համապատասխան առաջին կիսամյակում կատարվելիք հատկացումների ընդհանուր գումարը գերազանցում է նշված ֆոնդի գծով առաջին կիսամյակի համար նախատեսված ճշտված ծրագրային գումարը:
«Դա հնարավորություն չի ընձեռում անհրաժեշտության դեպքում ամբողջ ծավալով ֆինանսավորել այդ որոշումներով պահուստային ֆոնդից նշված ժամանակաշրջանի համար նախատեսված ծախսերը: Բացի այդ, ներկայումս շրջանառվում են ՀՀ 2014 թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից առաջին կիսամյակում հատկացումներ նախատեսող ՀՀ կառավարության որոշումների մի շարք նախագծեր»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները