
Կամո Արեյանը ստել է
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը դարձավ հերթական իշխանական գործիչը, որ հրապարակային սուտ ասաց:
«Նախօրեին ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Արեյանին հարցրեց Ա. Միկոյանի արձանի տեղադրման ժամկետների մասին: Արեյանն ասաց՝ ժամկետները հայտնի չեն՝ կա արձանի միայն նախագծային տարբերակը, և հայտնի չէ անգամ, թե որտեղից է ֆինանսավորվելու արձանի պատրաստումն ու տեղադրումը:
Երեկ, սակայն «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Երևանի Նոր Նորք համայնքում» այսպես կոչված, «Կռազի պարծի» ձուլարանում արձանագրել և նկարահանել էր Միկոյանի բրոնզաձույլ արձանը, որն օրերս է ձուլվել: Սա նշանակում է, որ Արեյանը կրկնակի սուտ է ասել. արձանի պատրաստի տարբերակը կա, այսինքն՝ ինչ-որ մեկը ֆինանսավորել է նաև դրա պատրաստումը»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը: