Արդարադատության խորհրդի կազմավորման ներկայիս ձևը լավ չի աշխատում. ԱԽ անդամ
Դատական իշխանության նկատմամբ անվստահության առկայությունը պայմանավորել միայն դատավորների վատ աշխատանքով, սխալ է, որովհետև շատ դեպքերում ամենահիմնավոր, արդարացի դատավճիռների դեմ ինչպիսի արշավ է սկսվում, եթե ինչ-որ մեկին դա ուղղակի ձեռք չի տալիս: Այդ մասին այսօր Սահամանդրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Սահմանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Ավելին, նրա խոսքով, իմանալով, որ դատարանի վերջնական որոշումն օբյեկտիվ է, հիմնավոր է, դարձյալ սկսում են բողոքել ու հասարակության շրջանում դատարանների նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորել:
Դատական իշխանության արդյունավետությունն ապահովելու համար, ըստ Ղազինյանի, կարևորագույն դեր պետք է ունենա Արդարադատության խորհուրդը (ԱԽ), որն էլ իր հերթին պետք է լինի անկախ` դատական իշխանության անկախությունը ապահովելու համար:
«Անկախ պետք է իշխանության մյուս ճյուղերից, ինչպես նաև ունենա ներքին անկախություն, որպեսզի կարողանա ապահովել դատական իշխանության անկախությունը»,-հայտարարեց Ղազինյանը` նկատելով, որ ներկայիս Արդարադատության խորհրդի նման ձևավորումը կարծես լավ չի աշխատում:
Ներկայումս Արդարադատության խորհուրդը կազմված է 9 դատավորներից և 4 իրավաբան գիտնականներից: Ի դեպ, Ղազինյանը ԱԽ անդամ է:
«Անկախ նրանից, դատավորն ինչքան էլ փորձի լինել չեզոք, լինել առաջին հերթին քաղաքացի և այլն, գործող դատավորը երբեք չի կարող վեր կանգնել իր ընկերային կաշկանդավծությունից մյուս գործընկերների նկատմամբ», -հայտարարեց Ղազինյանը:
Նրա խոսքով, ԱԽ կազմում գործող դատավորները կամ պետք է կասեցնեն իրենց զուգահեռ դատավորական կարգավիճակը կամ էլ ԱԽ կազմում պետք է ներգրավվեն այլ սուբյեկտներ, մանսավորապս, թոշակի անցած փորձառու և որակյալ դատավորներ: Այս առումով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ու դատարանների նախագահների խորհդի, Արդարադատության խորհրդի հետ քննարկումներ ծավալվում են, ինչի արդյունքում կձևավոչվի միասնական առաջարկ:
Հարակից հրապարակումներ`
Կալանքի վերաբերյալ միջնորդությունների 95%-ը դատարանները բավարարում են օբյեկտիվ պատճառներով. Գագիկ Ղազինյան
Կառավարությունը, ՀՀ նախագահը, ՏԻՄ-երը ոչ մի անգամ օրենքի սահմանադրականության հարցով չեն դիմել ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում