ԱՄՆ Լուիզիանա նահանգը Արդբեջանում հայերի նկատմամբ կատարված վայրագությունները դատապարտող բանաձև է ընդունել
ԱՄՆ Լուիզիանա նահանգի սենատում մայիսի 28-ին ընդունվել է բանաձև, որով սենատի անդամներն իրենց աջակցությունն են հայտնում հայ ընտանիքների անդամներին, որոնց հարազատներն Ադրբեջանում դարձել են կոտորածների և վայրագությունների զոհ։
Բանաձևում նշված է․ «Քանի որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի մեջտեղում, 1920թ-ին Խորհրդային միությունը բռնի կերպով վերահսկողություն հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, Խորհրդային միության կողմից 1923թ․-ին Ադրբեջանի կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը և տարածաշրջանը դարձավ հակամարտության աղբյուր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
1988թ-ին Լեռնային Ղարաբաղի հայերը խաղաղ պայքար սկսեցին Ադրեջանի դեմ՝ պահանջելով ինքնորոշման իրավունք և ազատություն: 1988թ-ի փետրվարին Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ Սումգայիթում էթնիկ հայերի վրա հարձակում, որի հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին։ Այս հարձակումները շարունակվեցին 3 օր՝ մինչ կառավարական ուժերի կողմից հաստատվեց պարետային ժամ և ռազմական դրություն:
Մինչ այժմ Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ոճիրը մնում է անպատիժ՝ նոր դուռ բացելով հայերի նկատմամբ նոր ոճրագործությունների համար Բաքվում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ տարածքներում: Ադրբեջանը փորձում է խուսափել պատասխանատվությունից՝ պատմական իրադարձությունների կեղծման միջոցով։
Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել իրադարձությունները, այդ թվում Խոջալուում, որտեղ ադրբեջանական ուժերը հարձակվել էին իրենց իսկ բնակիչների վրա։ Հետևաբար Լուիզիանա նահանգի սենատը որոշեց՝ իր աջակցությունն ու զարակցությունն հայտնել հայ ընտանիքների անդամներին, որոնց հարազատներն Ադրբեջանում դարձել են կոտորածների և վայրագությունների զոհ։ Սենատը որոշեց նաև դիմել ԱՄՆ նախագահին և կոնգրեսին՝ գործածել իր ողջ ազդեցությունը Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու պատմական իրադարձությունների կեղծումը, պատասխանատվության ենթարկելու Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի, Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մեղավորներին։
Այս որոշումը փոխանցվելու է ԱՄՆ նախագահին, Սենատին»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում