Կարծում եմ, որ նախագահի խոսքում արտահայտված ժամկետները կիրականան. Ս.Մանասարյան
«Չեմ կարող ասել, այսօր պարզ կլինեն զարգացումները, քանի որ հանդիպումներն ու քննարկումները շարունակվում են»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը` պատասխանելով այն հարցին, թե ՀՀ նախագահի կողմից նախանշված ժամկետը մինչև հունիսի 15-ը վերջնական է, թե հնարավոր է պայմանագրի ստորագրումը էլի երկարի:
Հիշեցնենք այսօր Աստանայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ և նշել, որ մինչև հունիսի 15-ը Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին:
Փոխարտգործնախարարը տեղեկացրեց, որ պայմանագրի ստորագրման հետաձգումը ամենևին էլ պայմանավորված չէ այն հանգամանքով, թե կան խնդիրներ: Ընդհանուր տրամադրվածությունն էլ շատ դրական է.«Ես կարծում եմ, որ նախագահի խոսքում արտահայտված ժամկետները կիրականան»:
Նախորդող հրապարակում`
Սերժ Սարգսյան. «Վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան