Վ.Բաբայանը` ԱԳՆ-ին. Աստանայում փաստաթղթի չստորագրման պատճառը Ղարաբա՞ղն է
«Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասով ֆիքսված չէր, որ պետք է հենց այսօր փաստաթուղթ ստորագրենք: Տեխնիկապես մինչև վերջ չենք հասցրել համաձայնեցրել որոշ հարցեր, որոնք կհամաձայնեցվեն առաջիկա օրերին. գործընթացը շարունակվում է»,- Ազգային Ժողովում 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը` արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, թե որոնք են այն վիճահարույց հարցերը, որոնք դեռ պետք է առաջիկա օրերին ճշտվեն և որոնց մասին Աստանայում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և որոնք էլ խանգարել են, որպեսզի Հայաստանն այսօր ստորագրի այդ փաստաթուղթը:
Ինչ վերաբերում է Նազարբաևի հայտարարությանը, թե կան ինչ-որ խնդիրներ, որոնք խոչընդոտում են Հայաստանի անդամակցությանը, Ս.Մանասարյանը նշեց, որ բոլոր կոնցեպտուալ և սկզբունքային խնդիրների շուրջ պայմանավորվածություններ ձեռք են բերվել, խնդիրը միայն տեխնիկական տիրույթում է:
Վ.Բաբայանը, ով մինչ այդ նաև հետաքրքրվել էր այս կոնտեքստում Լեռնային Ղարաբաղի ճակատագրով, թե` հնարավոր է, որ հենց Ղարաբաղի պատճառով են տարաձայնությունները, հատկապես ՄՄ-ին անդամակցելու պարագայում սահմանակետերի տեղակայման մասով արձագանքեց. «Դա լրջագույն քաղաքական խնդիր է և հարցս հենց դրան էր վերաբերում: Իսկ դուք ասում եք տեխնիկական խնդիր»:
Փոխարտգործնախարարն էլ միայն կրկնեց` բոլոր կոնցեպտուալ և սկզբունքային խնդիրների շուրջ պայմանավորվածություններ ձեռք են բերվել, տարաձայնությունները միայն տեխնիկական հարցերի շուրջ են:
Նախորդող հրապարակում`
Սերժ Սարգսյան. «Վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան